Հոկտեմբերի 25-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։
Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։
Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով սատարում էր ՀՀ գործող իշխանություններին: