News Image

Շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ կտեսնենք ավելի լայն տարածքի վրա․ Միրզոյանը՝ Ալիևին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ չի ցանկանում պատմության վաղ շրջաններին հղում անել։

«Շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի, և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա»,- ասաց նախարարը։

Օրեր առաջ Ալիևը, յուրովի մեկնաբանելով պատմությունը, նշել է, թե «հայերին Ցարական Ռուսաստանն է Իրանից ու Արևելյան Անատոլիայից բնակեցրել Ղարաբաղում» և որ «XX դարի ռուսական քարտեզներում Հայաստանի տարածքների տեղանունները հիմնականում ադրբեջանական են»։

 

Share