News Image

Պուտին-Թրամփ հանդիպումը Բուդապեշտում ցավոտ հարված է ԵՄ-ի համար

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը ցավոտ հարված կլինի Եվրամիությանը և կամրապնդի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազդեցությունը դաշինքում։

«Հունգարիայի ընտրությունը որպես գագաթնաժողովի վայր, հավանաբար ջնջել է ԵՄ-ի դեմքից ժպիտը։ Դաշինքը մեծ մասամբ մնացել է Ուկրաինայի խաղաղության բանակցությունները կողքից դիտող և անհանգստացած է Գազայի խաղաղության ծրագրի մշակման գործում իր աննշան դերից»,- նշվում է հոդվածում։

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ եվրոպացի դիվանագետները հույս ունեն Հունգարիայում իշխանափոխության՝ Օրբանի կողմից ԵՄ քաղաքականությանը խոչընդոտելու պատճառով, սակայն Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև Բուդապեշտում կայանալիք բանակցությունները միայն կամրապնդեն վարչապետի դիրքերը համաշխարհային ասպարեզում։

Նշենք, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ նրանք համաձայնել են շուտով հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում։ ԱՄՆ նախագահը հետագայում պարզաբանել էր, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Share