Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափին։
Նա նշել է, որ Տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովման նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար, ուստի այս համատեքստում աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի արդիականությունը։
«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- նշել է Մուստաֆաևը։