Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ: «Լուրերի» թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նա այցելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:
Փաշինյանը նախ գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում», ապա շրջայց կատարել շենքում: Ընթանում է վարչապետի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Այցի շրջանակում մի շարք այլ հանդիպումներ ևս նախատեսված են: Իսկ վաղը՝ սեպտեմբերի 30-ին, Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում:
Խոսնակ Լրատվական