News Image

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մահվան մասին

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Տիգրան Քեոսայանի մահվան մասին․ «Այսօր երեկոյան Տիգրանը գնաց իր Արարչի մոտ», - գրել է լրագրողը Telegram-ում։

Նա նաև հավելել է․ «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին։ Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս կոմայի մեջ էր։ Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Այս ընթացքում նա երբեք գիտակցության չի եկել։ Մարգարիտա Սիմոնյանի փոխանցմամբ՝  Քեոսայանը կլինիկական մահ էր տարել, որից հետո կոմայի մեջ ընկել։ 

Խոսնակ Լրատվական

Share