ՌԴ անվտանգության ծառայությունը Սամարայի մարզում ձերբակալել է ռուս տղամարդու և նրա որդուն՝ դիվերսիայի կասկածանքով: ԱԴԾ-ի տվյալներով՝ տղամարդիկ պատրաստվում էին պայթեցնել Սամարա գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը:
ԱԴԾ-ն նաև հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները անտառում գտնվող թաքստոցից առգրավել են 13,5 կգ պայթուցիկ նյութ, ինքնաշեն սարքեր պատրաստելու բաղադրիչներ և երեք քվադրոկոպտեր:
ԱԴԾ-ի տվյալներով՝ 2022 թվականին 1992 թ. ծնված տղամարդը արտասահմանում կապ է հաստատել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության հետ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել առանց վարձատրության:
Ռուսաստան վերադառնալուց հետո նա իր գործունեության մեջ է ներգրավել 1970 թ. ծնված հորը, որը «կիսում էր որդու հակառուսական հայացքները»:
ԱԴԾ-ի տվյալներով՝ երկու տղամարդիկ էլ խոստովանել են, որ 2023-2025 թվականներին Սամարայի մարզի նավթի, գազի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում դիվերսիա են իրականացրել:
Խոսնակ Լրատվական