News Image

Պայթյուն Ռուսաստանի վառոդի գործարանում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի «Էլաստիկ» գործարանում վառոդ է պայթել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին։ ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ։ Տուժածների թիվը ճշտվում է։ Գործակալությունը հայտնում է 20 տուժածի մասին։

«Օգոստոսի 15-ին, մոտավորապես ժամը 10:30-ին, Շիլովսկի շրջանի ձեռնարկություններից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ արտադրական արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժածները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»,- հայտնել են մարզի օպերատիվ շտաբից՝ առանց մանրամասներ հստակեցնելու։ Դեպքի վայր է մեկնել նահանգապետ Պավել Մալկովը, ստեղծվել է հետևանքների վերացման շտաբ։

Խոսնակ Լրատվական

Share