Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում նրանք ժպտացել են միմյանց, ձեռք սեղմել և մի քանի արտահայտություն փոխանակել։ Բանակցություններին ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Ներդրումային ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Խոսնակ Լրատվական