News Image

Տաշիր Պիցցան կանգնած է Տաշիր Սամոյի կողքին

Երեկ առևտրի կենտրոններից մեկը՝ Դալմա Գարդեն Մոլը հայտարարություն տարածեց, որտեղ իր աջակցությունն էր հայտնում ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյին։ Մենք կանգնած ենք Սամվել Կարապետյանի կողքին,- ասված էր Դալմա Գարդեն Մոլի հայտարարությունում։

Դալմա Գարդեն Մոլի այս հայտարարությունը առնվազն ծիծաղելի էր, որովհետև Դալմա Գարդեն Մոլը պատկանում է Տաշիր Սամոյին,  ու զարմանալի կլիներ, եթե չաջակցեին իրենց սեփականատիրոջը։

Նույն  տրամաբանությամբ հայտարարություն կարող է տարածել նաև Տաշիր Պիցցան՝ հայտարարելով, որ Տաշիր Պիցցան կանգնած է Տաշիր Սամոյի կողքին։

Share