News Image

Ռուսաստանի ռաշիստական վերնախավը շիզոֆրենիայի հերթական նոպան է ապրում. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ներքին գործերին միջամտելու՝ ռուսական կողմից արվող փորձերին:

«Ռուսաստանի ռաշիստական վերնախավը շիզոֆրենիայի հերթական նոպան է ապրում. Ուկրաինան, իրենց վրա թքած ունենալով, անկախանում է և հեռանկարում դառնում կատարյալ պետականություն։ Անլուր տառապանքների ու կորուստների գնով իր անկախությունն է ամրապնդում ՀՀ-ն, իսկ գլխավորը՝ ազգային գիտակցությունը թաթարական ռուսականությամբ թունավորած հայը, թքած ունենալով իրենց վրա, վերականգնում է իր Հայաստանակենտրոն աշխարհայացքը։

Նույնիսկ իրեն չի կարողանում օգտակար լինել Նիկոլայ առաջինի շրջանից այլասերված, հայության թերմացքը ներկայացնող առմյաշքեն։

Ապագան ավելի է խոստումնալից, և այն կախված է միայն մեզնից, մեր ուղեղի աշխատանքի որակից ու առողջությունից։

Եվ նման կերպ շարունակաբար»,- գրել է Շիրինյանը:

 

Խոսնակ Լրատվական

Share