News Image

Իհարկե տեսնում եմ, որ 2026 թվականին ՔՊ-ն 50+ ձայն կստանա․ Ալխաս Ղազարյան

Կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց այնուամենայնիվ այն խմբակները, որ փորձում են ներքաղաքական կյանքը անընդհատ պղտորել, նրանք մի հիմնական միտումը նրա համար է, որ այն գորընթացները ՀՀ-ում կատարվում է, այն դրական գործընթացները, որ ՀՀ-ում տեղի են ունենում ընդհանուր առմամբ, հնրավորինս ստվերելն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցույան պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատասխանելով լրագրողի՝ ՔՊ-ն տեսնում է հնարավորություն 2026 թվակնին 50 պլյուս տոկոս ձայն հավաքելու հարցին։

«Կարծես բոլորը արդեն պատրաստվել են 2026 թվականի ընտրություններին, ես պարզապես կոչ կանեի, եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, վստահ եք, որ կկարողանաք ձայներ ունենալ, ինչի համար է հիմիկվա աժիոտաժը։ Իհարկե տեսնում եմ բնականաբար և կարծում եմ ժողովուրդն էլ համեմատական կանցկացնի, կտեսնի ինչքան աշխատանք է կատարվել, ինչքան է իրենց կյանքը փոխվել, որովհետև ընտրությունների առաջ ցանկացած մարդ էլ վերլուծում է ամբողջ ընթացքը»,- ասաց պատգամավորը։

 

Խոսնակ Լրատվական

Share