News Image

Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը. Պեսկով

Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ այցելելու Թուրքիա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերը հայտնում է «РИА Новости»-ին։

«Իսկապես կա գործող հրավեր Ռուսաստանի նախագահի կողմից, և Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,- ասաց նա։

Պեսկովը հավելել է, որ Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։

 

Խոսնակ Լրատվական

Share