News Image

Խաղաղության համաձայնեցված համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման. Արայիկ Հարությունյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։

Վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

 

Խոսնակ Լրատվական

Share