«Որոշ քաղաքացիներ տարբեր դրդապատճառներով շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ավտոբուսների ներսում տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր, վարորդները երբեմն հրաժարվում են վարել, քանի որ իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է հետևել վճարումների կատարմանը:
«Այս հարցում վարորդներին իմ աջակցությունն եմ հայտնում, չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- նշել է նա:
Խոսնակ Լրատվական