Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ որ մարդը 4 երեխա ունի, անվճար է տրանսպորտն իրենց համար: Երեկ էլ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ կապ չունի՝ երեխաներն անչափահաս են, թե չափահաս, ես էլ ասեցի փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Չնայած պետք է երևի գնամ դիմեմ և քարտ ստանամ որպես 4 երեխայի հայր»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել։
Խոսնակ Լրատվական