News Image

Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում արդեն հնարավոր է վճարել բանկային քարտով. փոխքաղաքապետ

Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝  ՀՀ բանկերի կողմից թողարկված:

Այս մասին դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: 

Նրա խոսքով, այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից.

«Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն»: 

Share