News Image

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է.մանրամասներ

Նոյեմբերի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր  վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին:

Ինչպես հայտնում է Sհamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ժամանած՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Share