News Image

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել, 12 մարդ մահացել է (տեսանյութ)

Մոսկվայի Crocus City Hall  համերգասրահում  այսօր հրաձգություն է տեղի ունեցել։

Այս մասին փոխանցում է Report-ը։

Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել ավտոմատից։ Դա տեղի է ունեցել Պիկնիկ խմբի ելույթից առաջ կամ սկզբում։

Ըստ որոշ լրատվամիջոցների  կան զոհեր և բազմաթիվ  վիրավորներ։

ԶԼՄ–ների  հրապարակած ձայնագրություններում մարդիկ փախչում են շենքից։ Հայտնվում են նաև տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են սպանում մարդկանց։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են  շտապօգնության բրիգադները  և ոստիկանները:

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

 

Share