News Image

Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նանուշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նանուշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։

Share