News Image

Դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առկա ներուժի կարևորությունը ոլորտային համագործակցության ընդլայնման և զարգացման գործում։

Նախարարը ներկայացրել է ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող հիմնական բարեփոխումներն ու ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։

Ֆաբիո Վազ Պիտալուգան ներկայացրել է քննարկված ուղղություններով Բրազիլիայում իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, աջակցել փորձի փոխանակման և ծրագրերի տեղայնացման ուղղություններով։

Share