ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել՝ խոսքն ուղղելով ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանին:
«Արմե՛ն, ամոթ ա, չի կարելի պատմել բաներ, որոնք անձնական բնույթի են, արդեն որերորդ անգամն է՝ նույն էշությունն ես խոսում, թե իբր ես եկել եմ քեզ եմ սպասել ձեր պատուհանների տակ կամ խնդրել, որ ձեր մականունավոր դեգեներատներից մեկի հետ հարց լուծես:
Մի՛ արա նման բաներ, նախ տենց բան չի եղել, որ ես քեզ բան եմ միջնորդել, երկրորդը՝ ես քո տան մոտ չեմ սպասել, եկել ես, բան եմ տվել, վերցրել ես քո գործի համար, գնացել ես, չափը վրադ մի քիչ փոքր ա եղել, տարել մեծացրել ես:
Եվ, վերջինը, իրոք ամոթ ա, ես հիմա ի՞նչ անեմ, սկսե՞մ պատմել, թե ինչու և ինչ թաց պարագաներում է ոտքդ կոտրվել, կամ պատմե՞մ, որ ինձ գիշերները զանգում էիր խմած և պատմում քո անձնական խնդիրների մասին: Բա ամո՞թ չի:
Դու եկել ես ինձանից խինկալո՞ւն պաշտպանես, մեկը լինի՝ քեզ պաշտպանի:
Կարճ ասած՝ աշոտյան եղիր ստեղից: Նենց որ դու սուս»,- գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա անդրադարձել էր «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում Սերժ Սարգսյանի հարցազրույցին և 2 հաղորդավարի կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքներին: