Հայաստանում նոր ընկերության, ամուսնության, ամուսնալուծության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Շուտով, առանց տնից դուրս գալու, քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը և նույնիսկ ամուսնալուծությունը (չնայած դա չի խրախուսվում) գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաև փոխել անունը», - ասել է Գալյանը։
Նախարարը նաև նշել է, որ թվայնացման գործընթացի շրջանակներում այժմ հնարավոր է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Շուտով կգործարկվի իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի նոր հարթակ, որը թույլ կտա ցանկացած կազմակերպության առցանց գրանցում։