News Image

Այսօր Ստամբուլում մեկնարկում են ռուս-ուկրաինական բանակցությունները

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ այսօր Ստամբուլում կկայանան Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա և Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումները։

 

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով առաջին հանդիպումը կսկսվի ժամը 11:45-ին (Երևանի ժամանակով)՝ Թուրքիայի նախագահի Դոլմաբահչեի գրասենյակում։

 

Երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև, նախատեսված է ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով)՝ նույն վայրում:

 

Խոսնակ Լրատվական

Share