Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Մեղա, մեղա… Սա լրիվ նոր խոսք է միջազգային պայմանագրային իրավունքում… Թե բա’ համաձայնագիրը պարտադրող ուժ չունի… Գրողի տանի, խորհրդարաններում վավերացվող ու երկրների հարաբերություններ կարգավորող փաստաթղթի մասին է խոսում…
Դե բա ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի այլասեռումից ինչ պետք է լիներ?… Տասնամյակ է պետք այդ ԲՈւՀ-ն ու ֆակուլտետը իր հայրիկի ասած «շողուլի» բերելու համար, որն իրենք ավելի շատ «շողուլից գցեցին»…
Փաստորեն, չեն էլ սովորացրել, թե շրջանակային համաձայնագրերն ինչ են…. Կամ էլ երիտասարդ-պատանի գործարարը այդ դասից բացակայել է միլիոնների եկամուտը ապահովելու գոյապահպանական նպատակով…
Խոսնակ Լրատվական