News Image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով հերթական նորությունը: «Արագածոտնի Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է»,- գրել է նա

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) կարգալույծ հռչակած Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։

Դատարանը նաև որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։

Բացի այդ՝ դատարանը Մայր Աթոռից պահանջել է կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Share