«Ամոթ է, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան իրեն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին:
«Հարգելի՛ գործընկերներ, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել:
Ի գիտություն ձեզ՝ ես էկոնոմիկայի նախարարն եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, եթե անձնական հարցեր պետք է քննարկենք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտնել էր՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Նա նշել էր, որ այսօր լքում է կառավարական առանձնատունն ու տեղափոխվում է վարձով ապրելու: