ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:
Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը իրենցից յուրաքանչյուրի ձեռքբերումն է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է այդ պնդումներից մի քանիսի մասին հրապարակումների տեսապատճենները՝ գրելով.
«Մի հատ հավաքվեք որոշեք՝ հիմա որ մեկդ ա ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. մանուշակ մանկապարտեզ»: