News Image

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին քվեարկության արդյունքում ընդունեց մի շարք նախագծեր:

Չընդունվեց միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները: Առաջարկին կողմ էր քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 0: 

Ըստ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքակաքն գնահատականներ է հնչեցրել  ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքի համաձայն ՝ խախտում եղել է, բայց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները արդյոք պե՞տք է դադարեցնել, հանձնաժողովին չի առնչվում:

Հակոբ Հակոբյանն Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել էր , որ հակադաշնակցական չէ և չի ատում դաշնակցականներին. «Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը:

Share