News Image

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգման արդյունքում 37 խախտում է եղել, դա կազմում է 55 %. Շուկայի ՏՄ ղեկավար

«Հեղուկ գազի ոլորտում իրականացված 67 ստուգումից 37 խախտում է եղել, դա կազմում է 55%»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շուկայի տեսչական վերահսկողության մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ կիրառվում է հետևյալ մեթոդը․ թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում են «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով:

Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,- ասել է Կոտոլյանը:

Share