News Image

Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հարցաքննվել եմ 2 օր առաջ։ Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա։ Դրան նախորդող ժամանակահատվածում եղել են որոշակի նախաձեռնություններ»,-նշել է նախարարը։

ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթը նախաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Վահե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ վարույթի շրջանակներում հանդես է գալիս վկայի կարգավիճակով։

Share