News Image

2018-ի մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության. վարչապետ

«Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունն արտոնյալների ինչ–որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից»։

Այս մասին «ՖԵյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։

«2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների»,- գրել է վարչապետն ու տեսանյութով ներկայացրել թվերը:

Share