News Image

Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը և Դեյդրե Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։

Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։

Share