News Image

Նարեկ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, որը վերջերս հայտարարել էր, թե վարչապետը պետք է աշխատի 1 դրամով և կարողանա գնալ այլ երկիր ու որս բերել հայրենիք:

««Տաշիր-ագրո» ընկերությունը պետական բյուջեից ստացել է ավելի քան 105,3 մլն դրամ սուբսիդավորում միայն մեկ ծրագրով, երբ ներմուծել են խոշոր եղջերավոր տոհմային անասուններ: Այսինքն պետբյուջեից որպես աջակցություն նրանց փոխանցվել է այդ գումարը:

Ես առաջարկում եմ Նարեկ Կարապետյանին կամ նրա միլիարդատեր հորեղբորը, որ պետությանը վերադարձնեն այդ 105,3 միլիոն դրամը, չէ՞ որ դուք պատրաստ եք 1 դրամով աշխատել և ձեզ պետք չէ այդ գումարը: Կարծում եմ՝ այդպես որսորդությամբ զբաղվելու կարիք էլ չի լինի»,- ասել է Պապոյանը:

Share