News Image

Ձեր արյունը կապույտ է, մերը կարմի՞ր. Նարեկ ջան, անցի՛ր առաջարկվող բուժզննությունը. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:

Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել ու պատմել՝ ինչպես է Նարեկ Կարապետյանի էկրանին ցույց տալիս մի թուղթ, որը, իր իսկ մեկնաբանմամբ, դիմում է եղել և դրանում ինքը խնդրել է իրեն զորակոչել բանակ:

Պատգամավորը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի եղբոր 4 որդին էլ չեն ծառայել բանակում:

«27 կամ 28 տարին հենց լրացել է, Նարեկ Կարապետյանը դիմում է գրել, ասել ինձ տարեք բանակ, բայց մոռացել է, որ մինչ այդ փաստաթուղթ, տեղեկանք է ներկայացրել, թե ունի ինչ-որ հիվանդություն: Հիմա ի՞նչ է պարզվում՝ հնարավոր է՝ էս մարդը կեղծ տեղեկանք է ներկայացրել ու առաջարկում են իրեն կրկնակի բուժզննություն անցնել:

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն ստեղծած Նարեկ Կարապետյանը հրաժարվում է անցնել այդ զննությունը:

Ձեր արյունը կապու՞յտ է, մերը կարմի՞ր, դա՞ է ձեր ուժը»,- ասել է Ալեքսանյանը:

Share