News Image

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկում

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա պաշտոնավարման 365 օրերի ընթացքում։

Նշվում է, որ մեկ տարի առաջ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն՝ բարգավաճումը վերականգնելու, սահմանը պաշտպանելու, ամերիկյան ուժը վերականգնելու և ամերիկացի ժողովրդին առաջին տեղում դնելու հզոր մանդատով։ Ընդամենը 365 օրվա ընթացքում «Թրամփը գրանցել է իսկապես փոխակերպող արդյունքներ»՝ ժամանակակից պատմության մեջ նախագահական ժամկետի ամենահաջողված առաջին տարում։

Հաղթանակների շարքում 143 համարի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքումն է։ Նշվում է, որ Թրամփն է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում։

Share