ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, «ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա»:
«Սերժի պատգամավորը, իրենց հատուկ ձեռագրով՝ շարքային ստախոսի մակարդակով, փորձում է մոլորեցնել ժողովրդին։
Իրականում Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար»,- գրել է Հովհաննիսյանը: