News Image

Բախվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «Նիսսան»-ը

Հունվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Նիսսան» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Share