News Image

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ

Ինչպես հայտնել ենք՝ Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:

Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս:

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը:

Կազմակերպության կանոնադրության ստորագրումը սպասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։

Share