«Փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է, խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին, որակական առումով որևէ խնդիր չի եղել»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ադրբեջանական բենզինի որակական խնդիրների մասին հարցին ի պատասխան:
«Տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների և նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք, մեծ հաշվով, մեզ համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում»,- նշել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինին՝ Կոտոլյանը նշել է, որ մինչև սահմանի հատումն ու բենզինի ՀՀ ներմուծումը ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը փորձաքննություն է իրականացրել ու տվել դրական եզրակացություն։