Ինչպես հայտնել էինք, տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հունվարի 20-ին ասուլիսի ժամանակ ասել էր, որ իրենց վարչապետի թեկնածուն արդեն որոշված է, դրա մասին կհայտարարվի կուսակցության համագումարում, որը կկայանա փետրվարի 12-ին։
Չնայած նրան, որ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե իրենց վարչապետի թեկնածուն վաղուց է որոշված, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ Կարապետյանները չեն կարողանում վարչապետի թեկնածու գտնել:
Ըստ տեղեկությունների՝ նրանցից ոչ մեկը իրենց գրանցած կուսակցության՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակում չկա:
Մամուլում հրապարակումներ էին հայտնվել, թե վերջիններիս թեկնածուն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին վարչապետ եղած Կարեն Կարապետյանը կլինի:
Մամուլի նոր հրապարակումների համաձայն՝ Կարապետյանը տևական ժամանակ բացակայել է Հայաստանից և խախտել 6 ամիս ռեզիդենտ լինելու, ՀՀ-ում ապրելու ցենզը և ըստ օրենքի՝ չի կարող լինել վարչապետի թեկնածու:
Ըստ որոշ խոսակցությունների՝ նա միտումնավոր է սա արել, որպեսզի չդառնա, այսպես ասած, խամաճիկային թեկնածու: