News Image

Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել իր ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ պնդումները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր  կատարել՝ նկատելով, որ Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը ևս ՌԴ քաղաքացի է։

«Օտարերկրյա անձնագրերը գրպաններում՝ եկել են Հայաստան փրկեն, իսկ իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից: Բարի գալուստ քաղաքականություն, ձևիստնե՛ր»,- գրել է նա։

Արձագանքելով Չախոյանի հայտարարությանը՝ Ալեքսան Ալեքսանյանը հայտնել է, թե ՀՀ քաղաքացի է և ունի անձնագիր՝ գրպանից հանելով և ցույց տալով այն: Վերջինս, սակայն, չի հերքել իր ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ պնդումները:

 

Share