News Image

«Մազդա»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնել էին, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տեղում պարզվել է, որ վարորդը զինվորական  է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ծառայողները: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք: 

Share