News Image

Ռուսաստանն пւժգին հшրվшծներ է հասցրել Կիևին. կան 26 զпհ, 145 վիրшվոր

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացվել են ուժգին ու տևական օդային հարվածներ, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի։

Այս մասին հայտնել է «RBC-Ukraine»-ը՝ հղում անելով երկրի արտակարգ ծառայություններին։

Հաղորդվում է, որ մահացածներից երեքը երեխաներ են։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է 145 մարդ, այդ թվում՝ 14 երեխա։

 

Խոսնակ Լրատվական

Share