News Image

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է Կրեմլի կայքը։ 

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում», - ասվում է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում։

Պուտինը նաև նշել է, որ 2  երկրի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։

«Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին», - նշել է Պուտինը։

Share