Իրանը չի խզի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ այն եվրոպական երկրների խնդրանքով, որոնց վարքագիծն ակնհայտորեն կործանարար է ուկրաինական հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ակնկալել, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանող յուրաքանչյուր երկիր կխզի այդ հարաբերությունները եվրոպական պահանջների պատճառով, բացարձակապես անտրամաբանական է»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Խոսնակի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է անդրադառնան իրենց սեփական վարքագծին և վերլուծեն, թե ինչու է առաջացել Ուկրաինայում հակամարտությունը։
«Մինչև ուրիշներին քննադատելը՝ նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար և դադարեն մեղադրել ուրիշներին, քանի որ այս մոտեցումը չի նպաստում խնդրի լուծմանը»,- նշել է իրանցի դիվանագետը։
Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը սկզբում Եվրոպային զգուշացրել էր Ուկրաինայում հակամարտության պատճառների և հնարավոր հետևանքների մասին, սակայն Արևմուտքը որոշել է անտեսել դա։