News Image

Ճանապարհների հիմնանորոգումից մինչև մանկապարտեզի նորոգում ու գազաֆիկացում

Աղավնատուն համայնքում իրականացվում են կարևոր համայնքային ծրագրեր՝ ուղղված սոցիալական և ենթակառուցվածքային պայմանների բարելավմանը:

Վաղարշապատ խոշորացված համայնքի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքը:

Այսպես․

• Մանկապարտեզի շենքը բերվում է ավարտուն տեսքի սուբվենցիոն ծրագրով շուրջ 360 միլիոն դրամ արժողությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է 180 երեխայի համար։

• Գազաֆիկացվել են գյուղի մի շարք փողոցներ, որոնք նախկինում երբեք գազաֆիկացված չեն եղել։

• Հիմնանորոգվել է շուրջ 7․4 կմ ճանապարհ, որը կապում է Ծիածան, Լեռնամերձ և Աղավնատուն գյուղերը։

Share