News Image

Ծանրամարտի ԱԱ. հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ելույթները կսկսեն 110 կգ քաշային ծանրորդները: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ընդգրկված են Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:

110 կգ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին:

Share