News Image

Ռուսաստանը կանի ամեն ինչ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը շատ դեպքերում համընկնում են։

«Մեր շահերը, մեր փոխադարձ շահերը համընկնում են բազմաթիվ ոլորտներում և շատ մոտ են», - հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը պահպանելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։

Share