ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում եվրոպական երկրների առաջնորդներին հրավիրել Ուկրաինայի հարցով բանակցությունների, քանի որ նրանք իրենք են ցույց տվել, որ իրենց կարգավիճակը «շրիշակի մակարդակից ցածր է»։
Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Разведчик» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։
Ինչպես նա նշել է, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը իրենք են խոստովանել, որ մասնակցել են բանակցություններին՝ Ռուսաստանի զգոնությունը թուլացնելու և Ուկրաինային ուժ կուտակելու հնարավորություն տալու համար։
Խոսքը «Մինսկ-2»-ի ստորագրմանը հանգեցրած հանդիպումների մասին է։
Խոսնակ Լրատվական